ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մարդիկ տարբեր են, խիզախներից բացի, վախկոտներ էլ են լինում

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մարդիկ տարբեր են, խիզախներից բացի, վախկոտներ էլ են լինում
08.06.2016 | 17:45

Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանի խայտառակ նամակը շատերիս ուշադրությանն է արժանացել:

Հայոց պատմության մեր լուսահոգի դասախոս Պետրոս Հովհաննիսյանը մի առիթով ասաց. «Ներկայիս Թուրիքայի տարածքում չկա հայ բնակչություն, կան տասնյակ հազար հայ պատանդներ»:


Չնայած նա դա մի երկուսուկես տասնամյակ առաջ է ասել, բայց ամեն անգամ թուրքական իշխանություններն իրենց հայտարարություններով ապացուցում են, որ դա այդպես է: Հիմա. Արամ Աթեշյանը նման մի պատանդ է: Այո, հոգևորական բարձր աստիճան և պաշտոն ունեցող պատանդ, բայց՝ պատանդ: Կարո՞ղ էր առնվազն նման ախմախ նամակ չգրել Էրդողանին: Վերջին հաշվով, կարող էր, թեպետ մենք չգիտենք, թե նրան կոնկրետ ինչով են սպառնացել:


Մյուս կողմից, կարողացավ, չէ՞, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանը (Փայլան են գրում, պարզ է՝ ինչու) խորհրդարանի ամբիոնից հայտարարություն անել ցեղասպանության ընթացքում սպանված հայազգի պատգամավորների ու նրանց հիշատակը հարգելու մասին: Պարզ չէ՞, որ այդ քայլի համար թուրքական իշխանությունները նրան մի օր սպանելու են: Բայց նա արեց այդ քայլը, հրաշալի գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել:


Դե, իսկ Աթեշյանը... ինքնաստորացնող և ինքնաոչնչացնող նամակ գրեց Էրդողանին: Մարդիկ տարբեր են, խիզախներից բացի, վախկոտներ էլ են լինում:

Դիտվել է՝ 3608

Մեկնաբանություններ